Ֆինլանդիայի ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողական «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, առաջ է անցել գործող վարչապետ Սաննա Մարինի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Հաղորդվում է, որ Պետերի Օրպոյի կուսակցությունը ստացել է ձայների 20,8 %-ը՝ չնչին տարբերությամբ առաջ անցնելով նաև Ռիիկա Պուրայի գլխավորած «Իրական ֆիններ» աջ կուսակցությունից, որը ստացել է ձայների 20,1 %-ը:

Սաննա Մարինի կուսակցությունը ստացել է ձայների 19,9 %-ը:

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ընդունել է ընտրություններում իր պարտությունը և շնորհավորել իր մրցակիցներին:

Ռիիկա Պուրան նույնպես շնորհավորել է «Ազգային կոալիցիոն» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ, նաև արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները լավագույնն էին «Իրական ֆիններ»-ի ողջ պատմության ընթացքում:

37-ամյա Սաննա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն էր, երբ 2019 թ.-ին՝ 34 տարեկանում, դարձավ Ֆինլանդիայի վարչապետ: Նա գլխավորում էր կոալիցիա՝ կազմված հինգ կուսակցություններից, որոնց բոլորի առաջնորդները կանայք էին:

Այս ընտրությունների արդյունքներով պետք է կառավարություն կազմեն պահպանողականները: Եթե դա նրանց հաջողվի, ապա Ֆինլանդիայի հաջորդ վարչապետը կդառնա 53-ամյա Պետերի Օրպոն: Ըստ Ֆինլանդիայի օրենսդրության՝ խմբակցությունը 200-տեղանոց խորհրդարանում պետք է ունենա առնվազն 100 մանդատ: Պետերի Օրպոն կա՛մ պետք է կոալիցիա կազմի Ռիիկա Պուրայի, կա՛մ Սաննա Մարինի կուսակցության հետ:

Հայերեն English Français Русский

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres