Միջազգային

ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արկանզաս նահանգում ու հարևան քաղաքներում կատաղի տորնադոյի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Պաշտոնյաները հայտնել են, որ կոտրվել, վնասվել են բազմաթիվ շենքերի տանիքներ և պատեր, տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր:

Ժամեր անց մեկ այլ տորնադո է տեղի ունեցել Իլինոյսում, այն վնասել է դահլիճի տանիքը, առաստաղը փլուզվել է հենց այն ժամանակ, երբ ռոք խումբը ելույթ է ունեցել բեմում: Մեկ մարդ մահացել է, ևս 28-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում