Միջազգային

Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանի Դաշնությունում The Wall Street Journal (WSJ) թերթի թղթակից Էվան Գերշկովիչին ձերբակալելուց հետո կոչ է արել համաքաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի տարածած հայտարարությունը:

«Մեզ խորապես անհանգստացնում են այն մտահոգիչ հաղորդումները, որ ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Ռուսաստանում: Ամերիկայի քաղաքացիների թիրախավորումը ՌԴ կառավարության կողմից անընդունելի է: Մենք խստագույնս դատապարտում ենք պարոն Գերշկովիչի ձերբակալությունը», - հայտարարել է Կարին Ժան Պիեռը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը նաև դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից լրագրողների և մամուլի ազատության շարունակական ճնշումները:

«Ուզում եմ խստորեն կրկնել, որ ամերիկացիները պետք է հետևեն ԱՄՆ կառավարության նախազգուշացմանը՝ չուղևորվել Ռուսաստան: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում կամ ճանապարհորդում են այնտեղ, պետք է անհապաղ հեռանան, ինչպես շարունակում է խորհուրդ տալ պետքարտուղարությունը», - եզրափակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Եկատերինբուրգում ձերբակալել է The Wall Street Journal ամերիկյան թերթի լրագրող Էվան Գերշկովիչին: Ըստ գերատեսչության՝ Գերշկովիչը ԱՄՆ-ի հանձնարարությամբ ,զբաղվել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին հավաքելով տեղեկություններ, որոնք պետական ​​գաղտնիք են հանդիսանումե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում