Հնդկաստանի տաճարում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 35-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մադհյա Պրադեշի նահանգի Ինդոր քաղաքի տաճարում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Ողբերգության պատճառ է դարձել ծածկի փլուզումը, որի հետևանքով մի խումբ հավատացյալներ ընկել են աստիճանավոր ջրհորը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Էքսկավատորի օգնությամբ քանդվել է տաճարի պատը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս փախչել: Դեպքի վայրում աշխատել է շուրջ 140 փրկարար և զինվորական: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին։

AFP գործակալության աղբյուրն իր հերթին հաղորդել է, որ մեկ մարդ համարվում Է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 30-ի կեսօրին (Երևանի ժամանակով 11:00-ին) մոտ, երբ հավատացյալները հավաքվել էին Ինդոր քաղաքի հինդուական տաճարում՝ տոնելու լեգենդար թագավոր Ռամայի հայտնության օրը, որը երկրպագվում է որպես Վիշնու աստծո ավատարներից մեկը:

Մի քանի մետր լայնությամբ ջրհորի ծածկը չի դիմացել մեծ թվով մարդկանց ծանրությանը, որոնք ընկել են ցած։ Աստիճանավոր ջրհորները տարածված էին Հնդկաստանում և Պակիստանում մինչև 19-րդ դարը և մինչև արդի ջրմուղ համակարգի հայտնվելը:

Ներկայում դրանցից շատերը չեն օգտագործվում իրենց ուղղակի նպատակով, այլ ծառայում են որպես զբոսաշրջային տեսարժան վայրեր և ճարտարապետական ​​հուշարձաններ:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը