Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը նախօրյակին հոսպիտալացվել էր, ապաքինվում է և աշխատանքը շարունակում է հիվանդանոցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ «Ֆրանցիսկոս պապը գիշերը լավ հանգստացել է:

Կլինիկական պատկերն աստիճանաբար բարելավվում է, և նա շարունակում է իր պլանային բուժումը: Նախաճաշից հետո նա լրագրեր Է ընթերցել և վերսկսել աշխատանքը», - նշված է Բրունիի հայտարարությունում: Մարտի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել էր առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ նա մի քանի օր կմնա Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, Ֆրանցիսկոս պապի մոտ շնչուղիների հիվանդություն կա, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Վատիկանն ի սկզբանե հայտնել էր, թե Պապը հիվանդանոց է գնացել նախապես պլանավորված բուժզննման համար: 86-ամյա քահանայապետն արդեն չեղարկել է բոլոր հանրային միջոցառումները, որոնք ավելի վաղ պլանավորվել Էին հինգշաբթի և ուրբաթ օրերի համար:

Վերջին ամիսներին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շարժասայլակով էր տեղաշարժվում, քանի որ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ: 2021 թ.-ի ամռանը Ֆրանցիսկոս պապը տասն օր անցկացրել Էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ աղիքային վիրահատությունից հետո, որի ժամանակ հեռացվել Է նրա հաստ աղիքի կեսը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա