Միջազգային

Եկատերինբուրգում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է The Wall Street Journal-ի լրագրողը

2 րոպեի ընթերցում

Եկատերինբուրգում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է The Wall Street Journal-ի լրագրողը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Եկատերինբուրգում ձերբակալել է The Wall Street Journal ամերիկյան թերթի լրագրող Էվան Գերշկովիչին, որը հավատարմագրված էր ՌԴ ԱԳՆ-ում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԴԾ-ի տարածած հայտարարությունը: Ըստ գերատեսչության՝ Գերշկովիչը ԱՄՆ-ի հանձնարարությամբ «զբաղվել Է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին տեղեկություններ հավաքելով, որոնք պետական ​​գաղտնիք են հանդիսանում»։

ԱԴԾ-ի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի («Լրտեսություն») հատկանիշներով։ Այս հոդվածը նախատեսում է մինչև 20 տարով ազատազրկում։ The Wall Street Journal-ը տեղեկություն է հրապարակել լրագրողի կալանավորման մասին՝ մեջբերելով ԱԴԾ-ի հաղորդագրությունը, ինչպես նաև հավելելով, որ հրատարակությունը խիստ «անհանգստացած է պարոն Գերշկովիչի անվտանգության համար»։

Հրապարակման մեջ նաև հստակեցվում է, որ Գերշկովիչը Ռուսաստանի մասին գրում է WSJ-ի մոսկովյան բյուրոյի կազմում: Նախօրեին Եկատերինբուրգից մի քանի հրատարակություններ հաղորդել էին, որ The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը Եկատերինբուրգ կատարած ուղևորությունից հետո դադարել է կապի դուրս գալ իր խմբագրության հետ։

The Wall Street Journal-ից առաջ Էվան Գերշկովիչն աշխատել է Agence France-Presse-ում, The Moscow Times-ում և The New York Times-ում: Ռուսաստանում աշխատել է շուրջ վեց տարի։ Գերշկովիչի ծանոթները BBC-ին հայտնել են, որ վերջին ամիսներին նա ապրում էր Լոնդոնում, բայց կանոնավոր կերպով գործուղման Էր մեկնում Ռուսաստան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում