Միջազգային

Լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիան հետ է մղել իսրայելական հարձակումը Դամասկոսի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

Լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիան հետ է մղել իսրայելական հարձակումը Դամասկոսի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը մարտի լույս 30-ի գիշերը նոր ագրեսիա է իրականացրել Սիրիայի դեմ: Հարձակման են ենթարկվել Դամասկոսի արվարձանները, կա 2 վիրավոր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ին:

Նշվում է, որ սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել է, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել Է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։

Ըստ SANA գործակալության՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը Դամասկոսի երկնքում հետ են մղել թշնամու հարձակումը:

Հարձակումն իրականացվել է այսօր տեղական ժամանակով ժամը 01:20-ին (Երևանի ժամանակով 02:20-ին)։

Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մի քանի հրթիռ, որոնք արձակվել են Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից։ Նշվում է, որ թիրախները եղել են քաղաքից ոչ հեռու տեղակայված օբյեկտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում