Միջազգային

Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են՝ չնայած ճնշումներին. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են՝ չնայած ճնշումներին. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել Է, որ «չնայած դրսից աճող ճնշումներին և դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը», Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է RTVI լրատվամիջոցից: Որպես օրինակ դիվանագետը նշել է Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը, որը 2022 թ.-ին աճել է ավելի քան 50 %-ով։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թ. հունվարից Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,487 միլիարդ դոլար: Ռուսաստանը Թուրքիայից հետո դարձել է Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերը (2,806 միլիարդ դոլար), երրորդ տեղում Չինաստանն Է (մոտավորապես 1,863 միլիարդ դոլար):

Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի համատեղ աշխատանքը «երկու պետությունների միջև գործող միակ ավտոմոբիլային ճանապարհի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ» «ռուս-վրացական հաջող համագործակցության» օրինակ է։ «Վրացական կողմից իրականացվում Է ավտոճանապարհների ենթակառուցվածքի արդիականացում, ներառյալ` թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ: Մեր կողմից ընդլայնվում է Վերին Լարսի անցակետը։

Սահմանի երկու կողմերում էլ համակարգվում են գործողությունները, որպեսզի կանխվի այս տրանսպորտային զարկերակի թողունակության նվազումը», -ընդգծել Է փոխնախարարը։

Միխայիլ Գալուզինն անդրադարձել է նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին: «Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը մնում են երկու երկրների ուշադրության կենտրոնում, որոնց քննարկումը բազմակողմ ձևաչափով՝ Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ, անցկացվում Է Անդրկովկասի շուրջ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակներում», - նշել Է դիվանագետը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում