Միջազգային

Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հետ մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ

2 րոպեի ընթերցում

Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հետ մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, անցել է Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքի մոտ գտնվող ռուսական հսկիչ անցակետով՝ Կիևից Զապորոժիեի ատոմակայան տանող ճանապարհին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ»՝ այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը։ Հաղորդվում է, որ պատվիրակությունը «Տիգր» զրահամեքենաներով անցել Է ռուսաստանցի ուժայինների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։ Զապորոժիեի ԱԷԿ այցելելու իր պլանների մասին Գրոսսին հայտարարել էր մարտի 25-ին։

Ավելի ուշ «ՌոսԷներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան ТАСС-ին հայտնել էր, որ այցը կկայանա մարտի 29-ին, և դրա հետ մեկտեղ տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հերթական ռոտացիան, որը վերջին անգամ հետաձգվել էր գրեթե մեկ ամսով: Գրոսին հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ստուգել, ​​թե ինչպես է իրավիճակը փոխվել 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կայան կատարած իր նախորդ այցից հետո:

Մարտի 27-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այցելել էր Դնեպրի հիդրոէլեկտրակայան, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Մարտի 22-ին Գրոսին հայտարարել Էր, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջն ապառազմականացված գոտու ստեղծումն այլևս չի քննարկվում, խոսքն ատոմակայանի շրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում