Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանկային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը դեռ չեն ավարտվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմն արել է հնարավոր ամեն բան՝ լուծելու բանկային ճգնաժամը: Նա հավելել է, որ չնայած դրան՝ Սպիտակ տան քայլերն, ուղղված ճգնաժամի հաղթահարմանը, դեռ չեն ավարտվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

«Վստահ եմ, որ իրավիճակը կարգավորվում է: Շուկաները, կարծես, արձագանքում են», - լրագրողներին հայտնել է Բայդենը Հյուսիսային Կարոլինա նահանգից Վաշինգտոն վերադառնալուց առաջ:

Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ երկրի իշխանություններին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Նա նաև նշել է, որ իր թիմը քննարկում է՝ արդյոք հարկավոր է օրենսդրական փոփոխություններ կատարել՝ ի պատասխան բանկային ճգնաժամի:

«Ես վստահ չեմ՝ արդյոք օրենքները պետք է փոխվեն, բայց մենք նաև դիտարկում ենք այդ հնարավորությունը», - ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմի քայլերն, ուղղված բանկային հատվածում խնդիրների լուծմանը, «դեռ չեն ավարտվել»։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք», - հավելել է նա։

Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության վարչությունը մարտի 10-ին հայտարարեց Silicon Valley Bank-ի (SVB) սնանկության մասին. այն Միացյալ Նահանգների 16-րդ խոշորագույն բանկն էր, որը սպասարկում էր տեխնոլոգիական և վենչուրային կապիտալի ընկերություններին: Դա ամերիկյան բանկի ամենամեծ սնանկացումն էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Մարտի 12-ին Նյու Յորք նահանգի կարգավորող մարմինը փակեց Signature Bank-ը՝ համակարգային ռիսկերը վերացնելու նպատակով։ Բայդենի վարչակազմը մի շարք արտակարգ միջոցներ ձեռնարկեց երկու բանկերի ավանդատուներին պաշտպանելու համար, իսկ Դաշնային պահուստը լրացուցիչ իրացվելիություն տրամադրեց՝ օգնելու ոլորտի բանկերին հոգալ ավանդատուների կարիքները:

Հայերեն Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան