Միջազգային

Austrian Airlines-ն ավելի քան 100 չվերթ Է չեղարկել գործադուլի պատճառով

2 րոպեի ընթերցում

Austrian Airlines-ն ավելի քան 100 չվերթ Է չեղարկել գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Austrian Airlines ավիաընկերությունն այսօր ավելի քան հարյուր չվերթ է չեղարկել աշխատողների գործադուլի պատճառով, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը։

Ավստրիայի տնտեսական պալատի տվյալներով՝ ավիաընկերությունն աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձերը բարձրացնել 12,3 %-ով։ Սակայն աշխատողների ներկայացուցիչները շեշտել են, որ այդ առաջարկը վերաբերում է միայն աշխատակիցների որոշակի կատեգորիաների, իսկ մնացածը ստիպված կլինեն բավարարվել աշխատավարձերի ընդամենը 10 %-ով բարձրացմամբ։

Bloomberg-ը հիշեցնում է, որ եվրոպական ավիափոխադրողները վերջին շաբաթներին բախվում են գործադուլների, որոնք համընկնում են Զատկի տոնին նախորդող շատ ծանրաբեռնված սեզոնի հետ: Austrian Airlines-ի սեփականատեր հանդիսացող Lufthansa ավիաընկերությունը ստիպված էր մարտի 27-ին չեղարկել թռիչքները Գերմանիայում, որտեղ նույնպես գործադուլ էր կազմակերպվել աշխատավարձերի բարձրացման պահանջով: Ֆրանսիայում ևս գործադուլներն ազդել են օդանավակայանների աշխատանքի վրա:

Իսկ Մեծ Բրիտանիայում British Airways ավիաընկերությունը չեղարկել է թռիչքները ,Հիթրոուե օդանավակայանի աշխատակիցների ցույցերի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում