Միջազգային

Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հյուսիս-արևելյան Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հավանաբար առաջացնելով ափամերձ ջրերի թեթև տատանումներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:18-ին (Երևանի ժամանակով 13:18-ին): Երկրաշարժի օջախն ընկած է եղել ջրի տակ՝ 20 կիլոմետր խորության վրա։ Մինչև 4-բալանոց ցնցումներն զգացվել են Հոկայդո, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաներում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Օդերևութաբանական գործակալությունը նշել է, որ երկրաշարժից առաջացած ծովի մակերևույթի տատանումներն, ամենայն հավանականությամբ, վտանգ չեն ներկայացնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում