Ֆրանսիան կկրկնապատկի Ուկրաինային 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կկրկնապատկի 155-միլիմետրանոց արկերի մատակարարումներն Ուկրաինային: Նման տեղեկություն է հայտնել երկրի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկոռնյուն Figaro թերթին տված հարցազրույցում։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մենք կմատակարարենք նաև Ուկրաինայի հակահարձակման համար անհրաժեշտ ցամաքային սարքավորում. մենք կկրկնապատկենք 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները, մարտի վերջից կմատակարարվի ամսական երկու հազար հատ», - ասել Է նա։

Բացի այդ, նախարարի խոսքով, առաջիկայում Ուկրաինայի զինված ուժերին կհանձնվի Samp/T զենիթահրթիռային համալիր։ Դրա հետ մեկտեղ, հավելել է Լեկոռնյուն, քննարկվում է Ուկրաինայի համար օգնության հիմնադրամին կրկնակի վճարումների հարցը։ Ըստ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի՝ նախկինում հատկացված 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ ծախսվել է։

Լեկոռնյուն անցյալ շաբաթ հայտարարել Է, որ Ֆրանսիան պլանավորում Է մինչև տարեվերջ կրկնապատկել իր ռազմական արտադրության ծավալը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը ռազմարդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվել է մեծացնել զինամթերքի արտադրությունն ինչպես Ուկրաինայի զինված ուժերի, այնպես էլ սեփական բանակի համար, ինչպես նաև վերսկսել ռազմավարական նշանակություն ունեցող շուրջ 20 անուն ռազմամթերքի արտադրություն իր տարածքում: 155 մմ տրամաչափի հրետանին առկա Է ՆԱՏՕ-ի սպառազինության մեջ։ Ֆրանսիան, մասնավորապես, Ուկրաինա է ուղարկել TRF1 քարշակային հաուբիցներ և Caesar ինքնագնաց հրետանային կայանք:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ