Ճապոնիան դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան, որպես ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված երկիր, անընդունելի է համարում և դատապարտում Բելառուսում իր մարտավարական միջուկային զենքը տեղակայելու Ռուսաստանի որոշումը։ Այսօր Տոկիոյում կայացած հերթական մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Այս մասին «Արմենպրես»-ը՝ տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Մացունոն նաև Ռուսաստանին կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը:

Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշմանն արձագանքել են նաև Ուկրաինայում: Կիևը պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության՝ Ռուսաստանի նման մտադրությունները չեն կարող առանձնահատուկ անհանգստություն չառաջացնել ողջ համաշխարհային հանրության մոտ: Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կիևը սպասում է գործողությունների Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ «Կրեմլի միջուկային շանտաժին դիմակայելու համար»։

Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու: Պուտինը վստահեցրել է, որ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ:

ՌԴ նախագահն այս որոշման պատճառ է անվանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն Ուկրաինային աղքատացված ուրանով հրետանային արկեր մատակարարելու պլանների մասին։

Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին։

Հայերեն

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը