Քաղաքականություն

Անի համայնքում ընտրություններն ակտիվ են ընթանում

2 րոպեի ընթերցում

Անի համայնքում ընտրություններն ակտիվ են ընթանում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի համայնքում ընտրությունները նորմալ են ընթանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղակացրին թիվ 33 ԸԸՀ-ից: Շիրակի մարզի 19 բնակավայր միավորող, 21 հազար բնակչություն ունեցող Անի խոշորացված համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 918 է։

Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ Անիում ընտրությունները բավական ակտիվ են ընթանում՝ 17:00 դրությամբ ընտրության մասնակցել է ընտրողների ավելի քան 53 տոկոսը: Ամենաակտիվը Լանջիկ բնակավայրն է՝ 61 տոկոս:

Ընտրություններին մասնակցում է մեկ դաշինք և 3 կուսակցություն՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք, «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:

Հիշեցնենք, որ համայնքում անցած տարվա սեպտեմբերի 26-ին կայացան ՏԻՄ ընտրություններ, սակայն իշխանություն այդպես էլ չձևավորվեց՝ ընտրություններում մասնակից ուժերը չկարողացան ո՛չ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ո՛չ էլ կոալիցիա ձևավորել, ինչի պատճառով, ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեցին Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը նշանակվեց Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում