Սպորտ

Մի քիչ սառնասիրտ պիտի լինեինք. Վարազդատ Հարոյանը՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի հետ խաղի մասին

1 րոպեի ընթերցում

Մի քիչ սառնասիրտ պիտի լինեինք. Վարազդատ Հարոյանը՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի հետ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով Թուրքիայի դեմ խաղում ընտրանուն պակասեց սառնասրտությունը:

«Էմոցիաները մի կողմ դնելով` մենք իրենցից ավելի շատ գոլային պահեր ունեինք: Պարզապես պետք է իրացնեինք: Մի քիչ սառնասիրտ պիտի լինեինք: Պաշտպանության գծում խնդիրներ ունեինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:

Պաշտպանի խոսքով` 1:0-ից հետո հավաքականը պետք է ավելի վստահ գործեր, քանի որ առաջիկայում առավել ուժեղ մրցակիցներ կան, ինչպես, օրինակ, Խորվաթիայի ընտրանին է:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Թուրքիայի ընտրանուն և զիջեց 1:2 հաշվով:

Մարտի 28-ին Հայաստանի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ֆուտբոլի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Մեկնարկը՝ ժամը 19:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում