Տարածաշրջանային

Գերմանիան աջակցում է Վրաստանի եվրոպական հեռանկարին. Բերբոք

2 րոպեի ընթերցում

Գերմանիան աջակցում է Վրաստանի եվրոպական հեռանկարին. Բերբոք

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան աջակցում է Վրաստանի եվրոպական հեռանկարին: Նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հյուսիսային Մակեդոնիա և Վրաստան այցի ժամանակ: Ըստ Բերբոքի՝ Բեռլինն ամուր կանգնած է վրաց ժողովրդի կողքին, որը հանդես Է գալիս հօգուտ եվրոպական ինտեգրման և դեմ է Մոսկվայի հետ մերձեցմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի թղթակիցը։

Բերբոքն ընդգծել է, որ վրացիները հստակ նպատակ ունեն՝ անդամակցել Եվրամիությանը։

«Վերջին շաբաթներին նրանք Թբիլիսիի փողոցներում ծածանում էին ԵՄ-ի դրոշը՝ ցույց տալով աջակցություն բազմակարծությանը և օրենքի գերակայությանը», - հիշեցրել Է նա:

Գերմանացի նախարարը մատնանշել Է երկիրը եվրոպամետ ուղղությունից շեղելու փորձերը, նաև ճնշումը ինչպես բուն Վրաստանում, այնպես էլ՝ դրսից։

«Ես Թբիլիսիում կառավարության հետ կխոսեմ այն մասին, թե երկրին Էլ ինչ քայլեր են անհրաժեշտ ԵՄ-ի անդամի թեկնածու դառնալու համար: Բացի ժողովրդավարական չափորոշիչները պահպանելուց, խոսքը, հատկապես, լրատվամիջոցների ազատության, գործունյա քաղաքացիական հասարակության պահպանման և հարգալից հանրային բանավեճերի մասին Է՝ նույնիսկ երբեմն տարբեր տեսակետների դեպքում», - հավելել է Բերբոքն՝ ընդգծելով, որ այդ արժեքներն են միավորում ԵՄ-ն:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում