Միջազգային

Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինված ուժերը մարտի լույս 22-ի գիշերը հրթիռակոծել են Հալեպի միջազգային օդանավակայանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA գործակալությանը:

«Չորեքշաբթի գիշերը՝ ժամը 3:55-ին, իսրայելական թշնամին Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթաքիայից արևմուտք, մի քանի հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանի մերձակայքը», - SANA-ին հայտնել է զինվորական աղբյուրը:

Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ գնդակոծության պատճառով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ արձակվել Է չորս հրթիռ։

Պայթյունները լսվել են Հալեպում և Լաթաքիայում: Իսրայելի զինված ուժերը Հալեպի օդանավակայանին ավիահարված Էին հասցրել նաև մարտի 7-ին, ինչի պատճառով օդանավակայանը մի քանի օր չԷր գործել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում