Միջազգային

ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ստորագրել մինչև 2030 թվականը երկու երկրների տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագրի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta կայքը, ստորագրության արարողությունը հեռարձակվել է Կրեմլի Telegram ալիքով:

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նաև համատեղ հայտարարություն են ստորագրել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին:

Պուտինի խոսքով՝ կողմերի ստորագրած փաստաթղթերում խնդիր է դրվել բազմապատկել առևտրի ծավալները: Նա նշել է, որ առևտրատնտեսական համագործակցությունն առաջնահերթություն է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում