Միջազգային

Կրեմլում ավարտվել են Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Կրեմլում ավարտվել են Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ առաջին մեկուկես ժամվա ընթացքում հանդիպումն ընթացել է նեղ կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով:

Բանակցություններն ընթացել են Կրեմլի Մեծ պալատում: Այնուհետև նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և Ռուսաստանի նախագահի ու Չինաստանի առաջնորդի ամփոփիչ հայտարարությունները:

Բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը պատրաստ են համատեղ աշխատանքային մարմին ստեղծել Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում