Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ մասն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ թշնամանքն ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքականության անբաժանելի բաղադրիչ մասն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով մարտի 21-ին նշվող Նոուրուզի (իրանական տարեցույցով Նոր տարի) տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության և իրանցի ժողովրդի դեմ թշնամանքն ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքականության անփոփոխ ​​բաղադրիչն է, ինչն ամեն տարի դրսևորվում է Նոուրուզի առթիվ նրա պաշտոնատար անձանց հայտարարություններում: Իրանցի կանանց աջակցելու մասին կեղծ պնդումները, որոնք միևնույն ժամանակ ուղեկցվում են Իրանի ժողովրդի դեմ խիստ պատժամիջոցների պահպանմամբ և խստացմամբ, ցույց են տալիս ամերիկյան վարչակարգի և նրա հակաիրանական ղեկավարների երեսպաշտությունն ու թշնամանքը», - գրել է Քանաանին Twitter -ում:

Նոուրուզի առթիվ հայտարարության մեջ Բայդենը նշել էր, որ տոնը «զուգադիպում Է հանուն իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների պայքարող իրանցի կանանց համար դժվարին ժամանակների հետ», և որ «ԱՄՆ-ը կշարունակի հանդես գալ նրանց և Իրանի բոլոր քաղաքացիների կողմից»:

Հայերեն Русский

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ