ՌԴ-ում քրեական գործ են հարուցել Միջազգային քրեական դատարանի դատավորների դեմ՝ Պուտինի ձերբակալման հրահանգի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը:

«2023 թ. փետրվարի 22-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանը քրեական հետաքննության շրջանակներում միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի II Նախաքննական պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ձերբակալելու հրաման ստանալու համար։ Այս միջնորդության հիման վրա Միջազգային քրեական դատարանի վերոնշյալ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին ձերբակալելու անօրինական որոշումներ են կայացրել», - նշված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ըստ գերատեսչության՝ քրեական հետապնդումն անօրինական բնույթ է կրում, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:

ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման հրամանը գործելու է մինչև նրանց կյանքի վերջը:

Հայերեն Русский

Հաագայի դատարանը կարգադրել է անցկացնել բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Մլադիչի մահվան հանգամանքների հետաքննություն

Հայկավան բնակավայրում բացվել է առաջնային բուժօգնության նոր կենտրոն

Արդարադատության նախարարի տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը. նրա որդի Հաակոնը դարձել է թագավոր

Վարչապետը վերանշանակել է պաշտպանության նախարարի 3 տեղակալների

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը

Լեհաստանի ՊՆ-ն հաղորդել է երկրում ամերիկյան ռազմաբազաների ստեղծման շուրջ բանակցությունների մասին

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար

Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը