Միջազգային

Գերմանիայի կանցլերի համոզմամբ՝ ՄՔԴ-ի՝ Պուտինին կալանավորելու օրդերը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերի համոզմամբ՝ ՄՔԴ-ի՝ Պուտինին կալանավորելու օրդերը  ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին որոշումն ու շեշտել՝ այն ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Շոլցի՝ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հնչած խոսքերը մեջբերել է Reuters-ը:

«Միջազգային քրեական դատարանը ռազմական հանցագործությունները հետաքննելու համապատասխան կառույցն է: Փաստն այն է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, և դա պարզ է դառնում հենց հիմա»,- նշել է նա:

Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:

Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում