Ֆիզմաթ դպրոցում բացվել է չորս ինժեներական լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի վերանորոգված ձեղնահարկում մարտի 15-ին բացվել է չորս ինժեներական լաբորատորիա։

«Մեզ մոտ միտք հղացավ, որ ինժեներական ուղղությունը պետք է զարգացնել, քանի որ կան այդ բոլոր նախադրյալները։ Այդ կապակցությամբ մենք ստեղծեցինք այս հարթակը։ Լաբորատորիաները չորսն են՝ ֆիզիկայի, ինժեներական, անօդաչու թռչող սարքերի հետազոտման և ռոբոտաշինության լաբորատորիաներ։ Դրանք ստեղծվեցին մեր հովանավորների շնորհիվ», – նշում է Ֆիզմաթ դպրոցի փոխտնօրեն և «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկազ Նավասարդյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատի ունենալով այն, որ դպրոցի ֆինանսական միջոցները չեն բավականացնի լաբորատորիաների սարքավորումների և կահավորման ձեռքբերմանը, ստեղծվել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որին էլ աջակցություն են ցուցաբերել Ֆիզմաթի մի շարք շրջանավարտներ՝ Գոռ Վարդանյան, Դավիթ Բաղդասարյան, Տիգրան և Արարատ Յուզբաշյաններ։

Ֆիզիկայի լաբորատորիան կկրի հայ ֆիզիկոս, վաստակաշատ ուսուցիչ Էյլեր Յուզբաշյանի անունը, որը իր աշխատանքային գործունեության տասնյակ տարիներ նվիրել է երիտասարդ սերնդի կրթման գործին։ Էյլեր Յուզբաշյանը մոտ 100 գիտական, գիտամեթոդական հոդվածների, ֆիզիկայի խնդրագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է, խմբագրել է մի քանի տասնյակ գրքեր։ Լաբորատորիան կահավորված է վերջին սերնդի տեխնիկայով։ Այն կօգնի ուսուցիչներին կոնկրետ փորձերով ավելի ընկալելի դարձնել բնագիտական առարկաների դասընթացը։

«Շատ հպարտ եմ, որ այս լաբորատորիան անվանվեց հորս անունով։ Հայրս տասնյակ տարիներ դասավանդել է այս դպրոցում, ունի հարյուրավոր գրքեր, աշխատություններ, որոնցով ուսանել են հազարավոր աշակերտներ և ուսանողներ։ Հայրս երբեք չի ցանկացել, որ իր անունը ինչ-որ տեղ բարձրաձայնվի, ամեն դեպքում ուրախ եմ, որ դպրոցը նման որոշում կայացրեց», – ասում է Էյլեր Յուզբաշյանի որդի Տիգրան Յուզբաշյանը։

Ֆիզմաթի ձեղնահարկն արդեն դարձել է դպրոցի սաների սիրելի վայրը: Լաբորատորիաները բաց են ոչ միայն ֆիզմաթցիների համար։ Այլ դպրոցների աշակերտները նույնպես կարող են օգտվել դրանցից։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում