Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից):
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝flyredwings.comկամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: