Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Ասադի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի՝ Սիրիայի ղեկավարը Մոսկվա է ժամանել մարտի 14-ի երեկոյան։ Մարտի 15-ի առավոտյան նա ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ նրա հետ մշտական ​​կապի մեջ է և որ երկու երկրների հարաբերությունները գնալով զարգանում են։

«Հարգելի պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել Մոսկվայում: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Մենք մշտական ​​կապի մեջ ենք, և մեր հարաբերությունները գնալով զարգանում են»,- ասել է Պուտինը:

Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կքննարկեն քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-սիրիական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորման հեռանկարները։

Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը հանդիպել են 2021 թվականի սեպտեմբերին, երբ Սիրիայի նախագահն այցելել էր Մոսկվա:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ