Միջազգային

Փարիզում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցը

1 րոպեի ընթերցում

Փարիզում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ութերորդ ցույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ նշելով, որ կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը գտնվում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի քննարկման վերջնական փուլում:

Ըստ աղբյուրի՝ ակցիային հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Ցուցարարների շարասյունը՝ Ֆրանսիայի բոլոր առաջատար արհմիությունների դրոշների ներքո, երթով կշարժվի Հաշմանդամների պալատի մոտ գտնվող էսպլանադից մինչև Իտալիայի հրապարակ:

Ցուցարարների շարքերում կան բազմաթիվ երիտասարդներ ու հակակապիտալիստական ​​շարժման ու «դեղին բաճկոնների» ներկայացուցիչներ։ Մասնակիցները վանկարկում են «Մենք կարող ենք հաղթել», «Աշխատողները ուժ ունեն», «Թոշակ 60 տարեկանում» կարգախոսները։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում