Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի արդյունահանումը, եթե թագավորության նավթի համար գնի վերին շեմ սահմանվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան կդադարեցնի նավթի մատակարարումներն այն երկրներին, որոնք իր նավթի գնի վերին շեմ կսահմանեն, ինչպես նաև կնվազեցնի նավթի արդյունահանումը:

Նման հայտարարություն է արել թագավորության էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը Energy Intelligence-ին տված հարցազրույցում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Նրա կարծիքով՝ երկրի կամ մի խումբ երկրների նկատմամբ նավթի կամ ցանկացած այլ ապրանքի համար առավելագույն գնի սահմանումը կհանգեցնի անհատական ​​կամ հավաքական արձագանքի՝ լուրջ հետևանքներով՝ զգալի անկայունության տեսքով։

«Այնպես որ, եթե սաուդյան նավթի արտահանման համար գնի վերին շեմ սահմանվի, ապա մենք նավթ չենք վաճառի ոչ մի երկրի, որը մեր մատակարարումների համար գնի վերին շեմ կսահմանի, և մենք կկրճատենք նավթի արդյունահանումը, ու չեմ զարմանա, եթե մյուսներն էլ նույնն անեն», - հայտարարել Է նախարարը:

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած