Միջազգային

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ժամանել Է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ժամանել Է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը մարտի 14-ի երեկոյան ժամանել Է Մոսկվա։

«Վնուկովո» օդանավակայանում նրան դիմավորել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին և Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Մոսկվայում նախատեսված են Սիրիայի նախագահի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վերջին անգամ Պուտինն ու Ասադը հանդիպել են 2021 թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում։ Սիրիայի նախագահն այսօր Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին:

7169402fc202097cd4578740f74b194b.jpg (76 KB)

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում