Միջազգային

Ռուսական կործանիչների գործողությունների արդյունքում Սև ծովում ամերիկյան ԱԹՍ է կործանվել

3 րոպեի ընթերցում

Ռուսական կործանիչների գործողությունների արդյունքում Սև ծովում ամերիկյան ԱԹՍ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ծովի երկնքում մարտի 14-ի առավոտյան ժամը 7:03-ին (Երևանի ժամանակով 10:03-ին) ռուսական երկու Սու-27 ինքնաթիռներ որսացել են ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) հայտնել է, որ ռուսական կործանիչներն իրականացրել են ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ կալանում»:

Ամերիկյան կողմը նշում է, որ իր MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ն բախվել է ռուսական Սու-27 կործանիչների հետ Սև ծովի միջազգային օդային տարածքում, այնուհետև ընկել է ջուրը։

«Բախումից առաջ մի քանի անգամ Սու-27-երը վառելիք են թափել և թռել են MQ-9-ի դիմացով անխոհեմ, էկոլոգիապես անապահով և ոչ պրոֆեսիոնալ կերպով», - նշվում է EUCOM –ի հայտարարությունում:

«Մեր MQ-9 թռչող սարքն իրականացնում էր սովորական գործողություններ միջազգային օդային տարածքում, երբ այն կալանվեց և խոցվեց ռուսական ինքնաթիռների կողմից, ինչի հետևանքով MQ-9-ը կործանվեց և լիովին ոչնչացավ», - հայտարարել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատար, գեներալ Ջեյմս Բ. Հեքերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների օդանավերը կշարունակեն գործողություններ իրականացնել միջազգային օդային տարածքում: Գեներալ Ջեյմս Բ. Հեքերը ռուսական կողմին կոչ է արել իրենց «պրոֆեսիոնալ կերպով պահել»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բախման մասին տեղեկությունը և պնդում, որ անօդաչու թռչող սարքն անջատված հաղորդիչներով թռչում էր դեպի Ղրիմի թերակղզի։

«Կտրուկ մանևրման արդյունքում Մոսկվայի ժամանակով ժամը 9:30-ին MQ-9 անօդաչու թռչող սարքն անկառավարելի թռիչքի է անցել՝ կորցնելով բարձրությունը և բախվելով ջրային մակերևույթի հետ», - նշվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:

Գերատեսչությունը հավելել է, որ ռուսական կործանիչները սպառազինություն չեն գործածել, ԱԹՍ-ի հետ շփման մեջ չեն մտել և բարեհաջող կերպով վերադարձել են տեղակայման օդանավակայան:

Միջադեպի առնչությամբ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է ԱՄՆ պետքարտուղարություն: Նա միջադեպը որակել է որպես սադրանք: Ըստ ՌԴ դեսպանի՝ ամերիկյան ԱԹՍ-ները հետախուզական տվյալներ էին հավաքագրում, որոնք հետագայում Կիևն օգտագործում է ռուսական ուժերին և ՌԴ տարածքին հարվածելու համար:

Իր հերթին New York Times-ը, հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին, նշում է, որ MQ-9 ԱԹՍ-ներն ունակ են կրելու Hellfire հրթիռներ, սակայն տվյալ անօդաչուն զինված չի եղել և իրականացնելիս է եղել հետախուզական առաքելություն Ղրիմից 120 կմ դեպի հարավ-արևմուտք: ԱԹՍ-ն երկինք էր բարձրացել Ռումինիայի տարածքի ավիաբազայից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են միջադեպի մասին:

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում