«Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» hիմնադրամը՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո մեկնարկում են «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 26-ը լրացնել առցանցհայտաձևը։

Մասնակցել կարող են 15-ից 29 տարեկան այն երիտասարդներըն, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ, մասնավորապես՝ տեսախաղերով (անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից)։

Դիմորդները հայտերի հիման վրա անցնելով նախնական ընտրություն՝ կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի։ Այնուհետև կհաճախեն դասընթացների Երևանում, Գյումրիում (Gyumri Technology Center – GTC) կամ Վանաձորում (Vanadzor Technology Center – VTC) (մասնակցի բնակության վայրով պայմանավորված)։

Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար տեխնիկական գիտելիքներ, ինչպիսիք են՝ ծրագրավորումը և խաղերի մշակումը, ինչպես նաև կարևոր փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում:

Դասընթացը հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու բութքեմփ-ինկուբացիոն փուլին, որի ընթացքում, աշխատելով թիմերով, կկարողանան մշակել և կփորձարկել սեփական խաղը՝ փորձառու մենթորների աջակցությամբ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում