Ֆրանսիայի ՆԳՆ-ն սպասում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ մինչև 850 հազար ցուցարարների փողոց դուրս գալուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ՆԳՆ-ում ակնկալում են, որ մարտի 15-ին ամբողջ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին կարող է մասնակցել 650-850 հազար մարդ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելովLe Figaro-ին:

Մարտի 7-ին բոլոր ցուցարարների ընդհանուր թիվը ՆԳՆ-ն գնահատել է 1,3 մլն մարդ, իսկ մարտի 11-ի ցույցերին մասնակցել է մոտ 370 հազար մարդ: Բողոքի ցույցեր են սպասվում Թուլուզում, Մարսելում, Գրենոբլում, Լիլում, Դիժոնում, Բորդոյում և Պոյում: Փարիզի ոստիկանությունը կանխատեսում է, որ փողոց դուրս կգա 50 հազարից մինչև 80 հազար մարդ: ՆԳՆ-ում չեն բացառում, որ բողոքի արմատականացման փորձեր լինեն:

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան քաղաքապետարանին խնդրել է ցույցի ճանապարհին մաքրել աղբամանները: Բանն այն է, որ կենսաթոշակային բարեփոխման դեմ մեկ շաբաթ առաջ սկսել են գործադուլ անել աղբահանները, և մայրաքաղաքի և մի շարք այլ քաղաքների փողոցներում կուտակվում են հիմնականում տոպրակների մեջ փաթեթավորված աղբակույտեր։

Թուլուզում բողոքի ակցիաներին միացել է էներգետիկների արհմիությունը, ինչի հետևանքով մարտի 14-ին առանց էլեկտրականության է մնացել 30 հազար սպառող:

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չնայած բոլոր բողոքներին և քննադատություններին, բարեփոխումն անհրաժեշտ է կենսաթոշակների ֆինանսավորումն ապահովելու համար:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ