Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև եռակողմ հանդիպման. առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ այդ հարցը կքննարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մոսկվայում երեք երկրների ԱԳ նախարարի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին:

«Հայաստանը պատրաստ է դրան, երեկ դրա մասին խոսել եմ նաև Ռուսաստանի նախագահի հետ: Առաջիկայում նախատեսվում է արտաքին գործերի նախարարի այց Մոսկվա, որտեղ կքննարկեն…»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման չկայանալը իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպում բոյկոտելու միտում կար: «Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում: Մենք հանդիպումը չենք մերժել, այդ իրավիճակում պետք էր, որ նախարարը լինի Երևանում: Մենք ասել ենք, որ այդ հանդիպումը չի չեղարկվել. ու պատրաստ ենք հանդիպման:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում