Միջազգային

Մալավիում և Մոզամբիկում «Ֆրեդի» ցիկլոնն ավելի քան 100 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Մալավիում և Մոզամբիկում «Ֆրեդի» ցիկլոնն ավելի քան 100 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնը 104 մարդու կյանք Է խլել Մալավիում և Մոզամբիկում: Ինչպես հաղորդել է Մալավիի տարերային աղետների դեմ պայքարի վարչությունը, հորդառատ անձրևների և փոթորկալից քամիների հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների պատճառով երկրում զոհվել Է 99 մարդ, 16-ը համարվում Է անհետ կորած: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Ամենաշատ մահերը գրանցվել են Բլանթայր շրջանում՝ 85 մահ: Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, կազմակերպվել է տուժածների 39 ճամբար։

Մոզամբիկում, որը նույնպես հայտնվել Է փոթորկի ճիրաններում, զոհվել Է հինգ մարդ, գրում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Ֆրեդի»-ն Մալավիում և Մոզամբիկում մոլեգնել Է շաբաթ օրը՝ մարտի 11-ին: Ավելի վաղ ցիկլոնի հարվածի տակ հայտնվել Էր Մադագասկարը. հաղորդվել Էր չորս զոհի մասին։

Սպասվում է, որ մինչև չորեքշաբթի փոթորկի ուժը կթուլանա, և այն կվերադառնա Հնդկական օվկիանոս: Փետրվարի սկզբին Ավստրալիայի ափերի մոտ ձևավորված «Ֆրեդի»-ն մինչ օրս գրանցված փոթորիկներից ամենաերկարատևն Է դարձել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում