Կյանքից հեռացել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում վախճանվել է հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել Է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Կոդանսյա» հրատարակչությանը։ Կենձաբուրո Օեն 88 տարեկան էր, նա մահացել է ծերությունից։

Գրողը վախճանվել է մարտի 3-ին, սակայն նրա մահվան մասին միայն այժմ են հաղորդում։ Նա դարձել Է երկրորդ ճապոնացի գրողը Յասունարի Կավաբատայից հետո, որն արժանացել Է գրականության Նոբելյան մրցանակի։

Օեն Նոբելյան մրցանակը ստացել է 1994 թվականին: Նա արժանացել է նաև ճապոնական բազմաթիվ գրական մրցանակների՝ «Ակուտագավա», «Նոմա», «Սինտյոսյա» և այլն։ Առավել մեծ ժողովրդականություն են ձեռք բերել նրա «Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս», «Ֆուտբոլ 1860», «Ուշացած երիտասարդություն» և այլ ստեղծագործությունները։ Նրա թարգմանված գրքերը լայն տարածում են ստացելնաև ռուս նշանավոր ճապոնագետ և թարգմանիչ Վլադիմիր Գրիվնինի շնորհիվ, որն անձամբ Էր ճանաչում Օեին և բարեկամացել Էր գրողի հետ։

Հայերեն English Русский Türkçe

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին