Միջազգային

Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

63-ամյա Լի Ցիանգը Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին վարչապետն է, ով նախկինում երբեք չի ծառայել կենտրոնական կառավարությունում:

Նշվում է, որ Լի Ցիանգը սերտ կապեր ունի Չինաստանի նախագահի հետ, նա 2004-2007 թվականներին, երբ Սի Ծինփինը Չժեցզյան նահանգի նահանգային կուսակցության քարտուղարն էր, եղել է նրա շտաբի ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում