Team-ը DigiTec-ին ներկայացավ ընկերությունների խմբով․ էլեկտրամոբիլների լիցքավորումից՝ cloud gaming և այլ տեխնոլոգիական լուծումներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team-ը տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «Դիջիթեք» ցուցահանդեսին ներկայացավ ընկերությունների խմբով, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նան սեփական երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանակակից լուծումներով տաղավարում Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները մինչն մարտի 12-ը ինտերակտիվ ձևով այցելուներին ներկայացնելու են իրենց նոր ծառայություններն ու պրոդուկտները, իսկ HR անկյունում` Team-ում աշխատանքի հնարավորությունները։

«Որպես տեխնոլոգիական ընկերությունների խումբ՝ այս եզակի միջոցառումից Team-ն անմասն մնալ չէր կարող թե՛ որպես աջակից, թե մասնակից: Սա հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար փորձի փոխանակման, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաև գործընկերներ գտնելու հնարավորություն է»,- խոսելով «Դիջիթեք»-ի կարևորության մասին` նշեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Team ընկերությունների խմբի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia-ն «Դիջիթեք»-ին ներկայանում է տարածաշրջանում եզակի` 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցով և Cosmo սակագնային փաթեթներով։ Ցուցահանդեսի մասնակիցները Team-ի գերարագ ինտերնետը կարող են փորձարկել cloud gaming գոտում` խաղալով ամենավերջին սերնդի խաղերը ամպային տեխնոլոգիաների միջոցով:

Ներկայացնելով ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության ոլորտն ու գրանցած հաջողությունները` Հայկ Եսայանը առանձնացրեց ու կարևորեց Team Systems ընկերության Team Energy նախագիծը, որը Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է կառուցում ՀՀ ամբողջ տարածքում` խրախուսելով Էլեկտրամոբիլների տարածումն ու օգտագործումը։

Team Systems-ն իրականացնում է նան SS սարքավորումների և համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նան էլեկտրատեխնիկական, անվտանգության, խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում և սպասարկում:

Ընկերությունների խմբում Team Pay վճարահաշվարկային ընկերությունն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն արդեն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում, իսկ այս տարի նախատեսվում է բջջային հավելվածի թողարկումը: «Դիջիթեք»-ի այցելուները հնարավորություն ունեն առաջինը փորձարկելու հավելվածի դեմո տարբերակը։

Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը: Ընկերությունը մշակում է նաև կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR ն HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը:

Հայաստանում առաջին առցանց մոլը` Buy.am-ը, ներկայացրեց նոր կայքի բետա տարբերակը, որտեղից այսուհետն հնարավոր է կատարել խմբային պատվերներ` հատուկ այդ պատվերի համար ստեղծված հղումը կիսելով, օրինակ, թիմի անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ավելացնել իր ցանկալի ապրանքը։

HR անկյունում անցկացվում է նան մասնագիտական քուիզ, որի հաղթողները ստանում են մեկ օր մասնակից ընկերություններից որևէ մեկում անցկացնելու և աշխատանքային ընթացքին ներսից ծանոթանալու հնարավորություն:

Ընկերությունների խմբում ներառված ընկերությունների թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում