Ռաֆայել Գրոսին երկրորդ ժամկետով վերընտրվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը երկրորդ ժամկետով վերընտրել է գործող գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօր Twitter-ում այդ մասին գրառում է արել Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը պարոն Ռաֆայել Մարիանո Գրոսիին նշանակել է գործակալության գլխավոր տնօրեն երկրորդ ժամկետով, որը կավարտվի 2027 թ. դեկտեմբերի 2-ին», - նշել է Ուլյանովը:

Հայերեն Русский