Կրկին սիրո մասին. երիտասարդ երգիչ Դավիթը թողարկել է իր նոր տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ երգիչ Դավիթը երկրպագուներին է ներկայացրել Իսպանիայում նկարահանված «Ինը մոլորակներ» երգի տեսահոլովակը:

«Աշխատում եմ ոչինչ չանել հենց այնպես, առանց ենթատեքստի, բովանդակության։ Ինձ համար կարևոր է ունկնդրին պատմել իրական պատմություն, որը տեղի է ունեցել եթե ոչ ինձ, ապա գոնե մտերիմ մարդկանցից որևէ մեկի հետ: Կարևորում եմ երկրպագուներիս հետ ազնիվ լինելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասում է արտիստը։

Երգչի խոսքով՝ «Ինը մոլորակներ» կոմպոզիցիան և տեսահոլովակը ստեղծվել են ժպիտ, տրամադրություն հաղորդելու համար:

«Երաժշտությունը փոխօգնություն է։ Մենք օգնում ենք մարդկանց երաժշտությամբ, իսկ նրանք մեզ են փոխանցում իրենց լավ տրամադրությունը, էներգիան, խոսքերը»,- խոստովանում է Դավիթը:

Երգի ռուսերեն տեքստի հեղինակը Դավիթն է, իսկ հայերեն տեքստի վրա աշխատել է Արման Անտոնյանը։ Դավիթը երգեր գրում է 15 տարեկանից: Երաժշտության ճանապարհը որոշ չափով պարտադրված է եղել, սակայն այժմ այն առաջնային տեղ է զբաղեցնում նրա կյանքում։ Դավիթը փոքր տարիքում խոսքի խանգարումներ է ունեցել։ Բժիշկները տղային խորհուրդ են տվել մտորել խոսքեր, խնդրանքներ։ Սկզբում դա խաղի է նման եղել, հետո Դավիթը հասկացել է, որ ստեղծագործելը ոչ միայն օգնում է հաղթահարել դժվարությունները, այլև դարձել է իր կյանքի կարևոր մասնիկը:

Հայերեն

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը