«ԴիջիԹեք 2022»-ում հայկական Mamble-ը կներկայացնի աճին միտված նոր հայեցակարգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնեսի աճի վրա հիմնված խորհրդատվական ծառայություններ մատուցող հայկական Mamble ընկերությունը «ԴիջիԹեք»-ին կներկայացնի իր կոնցեպտն ու գաղափարախոսությունները: «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ տեղական ընկերություններն ու բիզնեսները հնարավորություն կունենան քննարկումներ ունենալ «Speed date» ձևաչափով՝ անվճար խորհրդատվություն ստանալով Mamble-ից, որի համար նախապես կարող են գրանցվել:

Mamble-ը զբաղվում է բիզնեսներիի թվային աճի ապահովմամբ։ Ըստ բիզնեսի պահանջների և առանձնահատկությունների, ընկերությունը մշակում է ծառայություններ և թվային լուծումների տարբերակներ:

«Այդպիսի մեծ ներուժ ունենալը և աութսորսինգային պայմանագրերով սահմանափակված լինելը շքեղություն է, որը Հայաստանի պես երկիրը չի կարող իրեն թույլ տալ: Տեղական ընկերությունները իրենց ծառայությունները դիրքավորում են որպես որակյալ և ցածր գներով ծառայություններ՝ այդպիսով ներգրավելով վճարունակ գործընկերների՝ ստեղծելով արհեստականորեն սնուցվող պահանջարկ: Շատ դեպքերում այս գործընթացը քաոսային է: Ընկերությունները կամաց-կամաց վերածվում են աշխատուժ և ռեսուրսներ վաճառող բիզնեսների՝ առաջարկելով ամեն ինչ և թիրախավորելով բոլոր ոլորտները: Նման տարբերակված մոտեցումը միգուցե ներկայացվի որպես փորձառություն, սակայն այս մոտեցմամբ դուք չեք կարող որևէ ոլորտում խորը գիտելիքներ և փորձ ունենալ: Փոխարենը, ընկերությունները կարող են ընտրել մեկ կամ մի քանի նեղ ուղղվածություն և ծառայություններ՝ միաժամանակ օգնելով և մոտիվացնելով մասնագետներին աճել, խորացնել գիտելիքները և դառնալ իսկապես արժեքավոր պրոֆեսիոնալներ:

Ինչո՞ւ ենք Mamble-ում առաջնահերթություն տալիս նեղ ուղղվածության ծառայությունների մատուցմանը: Մենք ցանկանում ենք տարածել այն գաղափարը, որ Հայաստանի ՏՏ համայնքը կարող է լինել ավելին, քան պարզապես մասնագետներ աութսորս անող երկիր միջազգային գործընկերների համար: Նեղ շեշտադրմամբ մենք կարող ենք դառնալ թրենդներ ստեղծողներ, խորհրդատուներ և վերջապես՝ արժեքներ ստեղծողներ»,- նշել է Mamble-ի գործադիր տնօրեն Սոնա Մամյանը:

Արդեն իսկ ներդնելով բիզնես աճի մշակույթը Mamble-ի ներքին պրոդուկների և թիմի զարգացման հիմքում՝ ընկերությանը հաջողվել է մշակել այնպիսի մոտեցում, ըստ որի իր առաջարկած ծառայությունները կարող են կիրառվել գործընկերների զարգացման ցանկացած փուլում։ Հիմնական փոփոխությունը՝ աութսորսինգից անցում կատարելն է դեպի բիզնես աճին միտված թվային խորհրդատվական ընկերության, որը մատուցում է ծրագրային ապահովման, մարքեթինգի և վերլուծական ծառայություններ և միկրոծառայություններ: Հենց այդ չընդհատվող ցիկլն է պատկերում ընկերության գաղափարախոսությունը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում