Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ նոր գործադուլը տեղի կունենա մարտի 11-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում մարտի 11-ին նոր համազգային գործադուլ է սպասվում կենսաթոշակային բարեփոխման նախագծի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` նշելով, որ ամբողջ Ֆրանսիայում նոր ցույցեր կանցկացվեն կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ արդեն յոթերորդ համազգային գործադուլի ֆոնին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ մարտի 7-ին Ֆրանսիայում անցկացվում է տարեսկզբից ի վեր վեցերորդ ցույցը ՝ կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64 տարեկան բարձրացնելու դեմ։ Փարիզում ակցիային մասնակցելու նպատակով հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Ըստ աղբյուրի ՝ Ռենում, Նանտում և Լիոնում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունն արդեն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին օրինագիծ է ներկայացրել, որը ենթադրում է երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացում և կվերացնի «հատուկ» ռեժիմները մի շարք բարդ մասնագիտությունների համար: Նրա խոսքով ՝ իշխանությունները կսկսեն 2023 թվականի սեպտեմբերի 1-ից երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել տարեկան երեք ամսով։ Այսպիսով, մինչև 2030 թվականը այն կհասնի 64 տարեկանի։

Բարեփոխումը բողոքի ալիք է բարձրացրել ֆրանսիական հասարակության մեջ։ Երկու ամսում Ֆրանսիայում արդեն 5 համազգային ցույց է անցկացվել։ Առաջին երկուսը, որոնք տեղի են ունեցել հունվարի 19-ին և 31-ին, հավաքել են ավելի քան մեկ միլիոն մասնակից ամբողջ երկրում:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ