Միջազգային

Քննարկվում Է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Քննարկվում Է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

« Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ներկայումս մշակվում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը։ Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք առայժմ մանրամասներ չբացահայտել, այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ, պետք է հանգիստ և հանգամանալից աշխատել դիվանագիտության սկզբունքների վրա», - ասել է Միխայիլ Բոգդանովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՌԴ-ում կայացել են Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները 11 տարվա ընթացքում ։ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ այնքան էլ հարփ չեն։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ սկսել են խոսել աստիճանաբար կարգավորման հնարավորության մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում