Միջազգային

Լիբիան մտադիր է Եվրոպան ապահովել էլեկտրաէներգիայով՝ ստեղծված արևային էներգիայի հաշվին

2 րոպեի ընթերցում

Լիբիան մտադիր է Եվրոպան ապահովել էլեկտրաէներգիայով՝ ստեղծված արևային էներգիայի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիան մտադիր է Եվրոպայի երկրներն ապահովել էլեկտրաէներգիայով, որն արտադրվում Է Արեգակի էներգիայի հաշվին, այսօր հայտարարել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղկանում Է ТАСС գործակալությունից: «Մենք (խմբ.՝ Լիբիայի կառավարությունը) լի ենք վճռականությամբ` Եվրոպան ապահովելու էլեկտրաէներգիայով, որն արտադրվում Է արևային Էներգիայով», - ասել է Դբեյբան, որի խոսքը մեջբերում է Al-Wasat լրատվական հարթակը:

Հանդես գալով Տրիպոլիում լիբիա-գերմանական տնտեսական ֆորումում՝ ԱՄԿ-ի ղեկավարն ասել է, որ իր համոզմամբ՝ «Լիբիայում կայունության գնացքն արդեն սկսել Է շարժվել. նա գերմանացի գործարարներին խորհուրդ է տվել «հասնել արագ սլացող գնացքին»։ Ընդ որում, Դբեյբան նշել է, որ իր կառավարությունը բացում է «նոր ներդրումային հնարավորություններ էներգետիկայի ոլորտում»։

Լիբիայի վարչապետի կարծիքով՝ երկիրն ունի «կանաչ էներգետիկայի ոլորտ անցնելու» թե՛ ցանկություն, թե՛ հնարավորություններ։ Դբեյբան նշել է, որ «այդ հատվածում իրական ներդրումներ կարելի է ներգրավել նավթի և գազի (արտահանման) հաշվին»: ՕՊԵԿ-ի անդամ Լիբիան ունի ածխաջրածնային հումքի խոշորագույն պաշարներն Աֆրիկայում: Մինչև 2011 թվականին երկրում բռնկված քաղաքացիական պատերազմը Լիբիան աշխարհում նավթի 12-րդ խոշորագույն արտահանողն էր՝ արդյունահանելով օրական մինչև 1,6 մլն բարել նավթ։

Երկրի արևմուտքի և արևելքի ուժերի միջև կնքված զինադադարից հետո արտադրությունը հաջողվել Է հասցնել օրական գրեթե 1,2 միլիոն բարելի։ Փետրվարի կեսերին երկրի Նավթի ազգային կորպորացիայի (National Oil Corporation, NOC) ղեկավար Ֆարհաթ Բենգդարը հայտնել էր, որ Լիբիան պատրաստվում է իր հանքավայրերում նավթի արդյունահանումն ավելացնել օրական մինչև 2 միլիոն բարելի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում