ԱՄՆ նախագահին վիրահատել են՝ հեռացնելով չարորակ գոյացությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը բարեհաջող վիրահատության է ենթարկվել, հեռացվել է մաշկի չարորակ գոյացությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահի բուժող բժիշկը հայտնել է, որ փետրվարին արված բիոպսիան հաստատել է նրա մոտ բազալ բջջային կարցինոմայի առկայությունը։
Բայդենն առաջիկայում շարունակելու է գտնվել մաշկաբանի վերահսկողության տակ։