Միջազգային

Rheinmetall-ը բանակցություններ է վարում Կիևի հետ տանկերի գործարանի կառուցման շուրջ

1 րոպեի ընթերցում

Rheinmetall-ը բանակցություններ է վարում Կիևի հետ տանկերի գործարանի կառուցման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը հայտարարել է Ուկրաինայի հետ խոստումնալից բանակցությունների մասին այնտեղ տանկերի գործարան կառուցելու վերաբերյալ և նշել է մոտավոր արժեքը՝ 200 միլիոն եվրո:

«Մոտ 200 միլիոն եվրոյով Ուկրաինայում կարող է Rheinmetall գործարան կառուցվել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նշել է Փափերգերը Rheinische Post թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նման գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 400 «Պանտերա» տանկ։ Փափերգերը Կիևի հետ բանակցություններն անվանել է «խոստումնալից»՝ հույս հայտնելով, որ եզրակացության կգան առաջիկա երկու ամսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում