Միջազգային

Մահացել է ամերիկյան դերասան Թոմ Սայզմորը

1 րոպեի ընթերցում

Մահացել է ամերիկյան դերասան Թոմ Սայզմորը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի դերասան Թոմ Սայզմորը, ով հայտնի է «Փրկել շարքային Ռայանին» («Saving Private Ryan») ֆիլմով, 61 տարեկանում մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մահվան մասին հայտնել է նրա մենեջեր Չարլզ Լագոն։

Variety ամսագիրը նշում է, որ փետրվարի 18-ին Սայզմորը հոսպիտալացվել էր, քանի որ կաթվածի պատճառով նրա մոտ առաջացել էր գլխուղեղի անևրիզմ։ Այդ օրվանից դերասանը կոմայում էր և գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Դերասանը հայտնի է նաև «Wyatt Earp», «Pearl Harbor», «Black Hawk Down» ֆիլմերում իր մարմնավորած կերպարներով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում