Հարավաֆրիկյան Հանրապետությունում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով կա 19 զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում այսօր երկու դպրոցական ավտոբուսներ բախվել են բեռնատարի հետ: Դեպքի հետևանքով առնվազն 19 մարդ Է զոհվել, այդ թվում՝ դպրոցականներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ոստիկանությանը վկայակոչելով՝ տեղական SABC ռադիոկայանն ավելի վաղ հաղորդել էր 15 զոհի մասին։ Ռադիոկայանի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Լիմպոպոյի նահանգում՝ Սեխուխունե քաղաքի մերձակայքում։

Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, արգելափակված է: Տեղում աշխատում են ոստիկանները։ Տուժած դպրոցականների թվի և նրանց տարիքի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Հայերեն Русский

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին