Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին աջակցում է Team Telecom Armenia-ն:

Team-ն այս անգամ ներկայանալու է բոլորովին նոր ձևաչափով` ընկերությունների խմբով, որտեղ ներառված են Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները:

«Այս տարի DigiTec-ին առաջին անգամ ներկայանալու ենք Team ընկերությունների խմբի տեսքով: Ցուցահանդեսին առիթ կունենաք ծանոթանալու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող Team ընկերությունների հետ, որոնց միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը և երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու հնարավորությունը և ցանկությունը։ Սիրով կսպասենք բոլորին մեր տաղավարում», - նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«ԴիջիԹեք»-ին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական և միջազգային ընկերություններ, սպասվում են 60000-ից ավել այցելուներ։

Team Systems ընկերությունն իրականացնում է ՏՏ սարքավորումների և համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաև էլեկտրատեխնիկական, անվտանգության, ցածրահոս և խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում և սպասարկում։ Ընկերությունը համագործակցում է HP, Lenovo, APC, Siemon, Bosch, AXIS, HDL բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում նրանց պաշտոնականգործընկերը։

Ընկերությունը Team Energy նախագծի շրջանակում կառուցում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ՀՀ ամբողջ տարածքում: Արագ լիցքավորման կայաններն այժմ տեղադրվում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Վայք, Կապան, Ապարան քաղաքներում և Նոյեմբերյան, Ծովագյուղ, Գոգավան համայնքներում։ Բացի այս, Team Energy-ն իրականացնում է նաև արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում՝ համագործակցելով ոլորտում առաջատար Huawei և Trina Solar ընկերությունների հետ։

Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ և լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է պետական կառավարման էլեկտրոնային համակարգեր, առաջարկում ձեռնարկատիրական լուծումներ, իսկ իր սեփական ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Buy.am-ը Հայաստանում առաջին օնլայն մոլն է, որտեղ միավորված են հարյուրավոր ռեստորաններ, արտասահմանյան և հայկական բրենդային խանութներ, դեղատուն՝ 3․000+ դեղամիջոցներով ու խնամքի միջոցներով, և սուպերմարկետ բաժինը՝ 20․000+ ապրանքատեսականիով։ Buy.am-ը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից՝ խնայելով ժամանակ և նյարդեր։

Team Pay-ը վճարահաշվարկային ընկերություն է, որն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում։ Team Pay բջջային հավելվածի թողարկումը նախատեսվում է 2023-ին:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP