Հնդկաստանում հայտարարել են, որ G20-ի ԱԳՆ ղեկավարները փոխհամաձայնության են հասել կարևոր շատ հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քսանյակի (G20) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Նյու Դելիում կայացած հանդիպման արդյունքներով փոխհամաձանության են եկել կարևոր շատ հարցերի շուրջ, ընդունվել են նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Մենք համաձայնեցրինք ընդհանուր դիրքորոշումը, ըստ որի Մեծ քսանյակը փոխհամաձայնության է եկել կարևոր շատ հարցերի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ կողմերն ընդունել են «նախագահի ամփոփագիրը և վերջնական փաստաթուղթը», որոնք արտացոլում են ձեռք բերված համաձայնությունները։

Ջայշանկարը նաև հայտնել է, որ G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունում Հնդկաստանը՝ որպես նախագահող, «ուշադրությունը կենտրոնացրել է» Աշխարհաքաղաքական Հարավի (Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Օվիանիա) խնդրահարույց երկրների վրա։

Մարտի 1-2-ը Հնդկաստանի մայրաքաղաքում կայացել է G20-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Հանդիպմանը քննարկվել են պարենային և էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման նպատակով համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, նոր և առաջացող սպառնալիքների, տարերային աղետների ժամանակ հումանիտար և այլ օգնության, ինչպես նաև մյուս երկրների համար Ուկրաինայում տիրող իրադրության հետևանքների հարցերը:

Հայերեն Русский

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Կբարձրացվի Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետությունը

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ

Սերգեյ Խաչատրյանի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո