Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հանդիպել են Բլինքենն ու Լավրովը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Դելիում ընթացող Մեծ 20-յակի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի, որը Բլինքենի հետ Հնդկաստանում է:

Աղբյուրը հայտնել է, որ Բլինքենը և Լավրովը խոսել են մոտ 10 րոպե: Զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ-ին կոչ է արել ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամերիկացի Փոլ Ուիլանին, վերականգնել մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին և ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային:

Սա Բլինքենի և Լավրովի առաջին հանդիպումն է այն պահից, երբ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու մասին:

Հայերեն English Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ